ՄԵՐ ԳՈՐԾԸ

Ունենալով գործունեության լայն շրջանակ՝  ուշադրությունը սևեռում ենք ոչ միայն «ի՞նչ ենք մենք անում» հարցի վրա, այլ նաև «ինչպե՞ս ենք անում»՝ կարևորելով մեր ապրանքների որակն ու աշխատանքի ազնվությունը:
Գործընկերներն ու սպառողները ճանաչում են մեզ որպես արտադրող, ներմուծող, ինչպես նաև մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ընկերություն։

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Անկախ նրանից, թե տարիների ընթացքում որքան են մեծացել մեր արտադրության ծավալները,  միևնույն է մենք մնացել ենք մեր սկզբունքներին հավատարիմ։ Բնական հումքով ապրանքների արտադրության հիմքում  որակն ու ազնվությունն է։

ՓԱԽԼԱՎԱ

2004-ից սկսվեց մեզ համար կարևոր փուլերից մեկը՝  փախլավայի արտադրությունը։ Փախլավան ամբողջությամբ պատրաստվում է ձեռքով, բարձր որակն ապահովում է բացառապես բնական հումքը՝ առանց կոնսերվանտների, գունանյութերի և համային հավելումների: Իսկ իրական փախլավայի պատրաստման ավանդույթներով և արևելյան համի գաղտնիքներով մեզ հետ կիսվել են Միջին Արևելքից հրավիրված մասնագետները, որոնք պարբերաբար վերապատրաստումներ են կազմակերպում մեր աշխատակիցների համար։

ԳՆԻՐ ՀԻՄԱ

ԸՆԴԵՂԵՆ

Ընդեղեն ներկրում ենք մեր գործունեության հենց սկզբից։ Սիրիայից և Լիբանանից ներկրված անուշահամ և հատընտիր ընդեղենի տեսականու (գետնանուշ, պիստակ, նուշ, պնդուկ, դդմակորիզ և այլն) բովման և փաթեթավորման գործընթացը իրականացնում ենք տեղում՝ մեր սեփական բովման սարքավորումներով՝ փաթեթավորելով եռաշերտ ալյումինե տուփերում։ Ընդեղենը բովում ենք ամեն օր, ինչի շնորհիվ միշտ մատակարարում ենք թարմ տեսականի։

ԳՆԻՐ ՀԻՄԱ

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շուկայում մեծ պահանջարկ ունեն հատկապես հրուշակեղենի մեր տեսականիները։ 2009-ից սկիզբ առած այս արտադրության շնորհիվ, մեր տեսականին համալրեցինք լոխումներով, նուգաներով, մանանայով, մարցիպանով և թխվածքաբլիթներով։ Հրուշակեղենը պատրաստվում է արևելյան հատուկ բաղադրատոմսով, և ամբողջը ձևավորվում, կտրատվում և փաթեթավորվում է ձեռքով:

ԳՆԻՐ ՀԻՄԱ

ՀԱՄԵՄՈւՆՔՆԵՐ

Մեր համեմունքների տեսականին արևելյան համերի մի ամբողջ աշխարհ է։ Համեմունքների որոշ տեսակների արտադրության մեջ համագործակցում ենք տեղական տարբեր գյուղերի արտադրողների հետ։

ԳՆԻՐ ՀԻՄԱ

ԽՆԱՄՔԻ ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Չսահմանափակվելով միայն սննդի արտադրությամբ՝  ներկայացնում ենք նաև մեր բնական խնամքի միջոցները։ PH բալանսով, բնական հումքից պատրաստված խնամքի միջոցները պատրաստվում են հատուկ տեխնոլոգիաներով, ինչի շնորհիվ սնուցում են ձեր մաշկն ու մազերը:

ԳՆԻՐ ՀԻՄԱ
«ՀԱԼԵՊ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ

Մենք ունենք 3 խանութ Երևանում (Կորյուն13/10, Զաքյան 4/77, Կասյան 3/47): «Հալեպ» խանութներում տեղ են գտել մեր կողմից արտադրված, ներկրված և տեղական արտադրողների շուրջ 800 ապրանքատեսակ։

ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ

Իրականացնում ենք մեր կողմից արտադրված կամ փաթեթավորված, ինչպես նաև ներկրված 100-ից ավել ապրանքատեսակների մատակարարում շուրջ 300 խանութներ և  սուպերմարկետներ, ինչպիսիք են՝ «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Քարֆուր», «Պարմա», «Զովք» ցանցերը, ինչի շնորհիվ մեր արտադրանքը ավելի հասանելի է դառնում սպառողին։

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Ընկերությունը ներմուծում է շուրջ 400 ապրանքատեսակ, հիմնականում  Միջին Արևելքից։ Ինչպես սեփական արտադրության ժամանակ, ներկրված ապրանքատեսակների դեպքում ևս, մեզ համար առաջնայինը արտադրանքի բնական հումքն է։