Սերնդեսերունդ ամբողջ կյանքը Սիրիայում ապրելուց հետո մեր ընտանիքը 1998-ին կարևոր որոշում կայացրեց՝ հայրենադարձվել և մշտական բնակություն հաստատել հայրենիքում։ Այս որոշմանը զուգահեռ ստեղծեցինք ընտանեկան բիզնես հիմնելու և արևելյան մշակույթի մի փոքր մաս Հայաստանում տարածելու գաղափարը: Արևելքում ընտանեկան բիզնեսի ամեն մանրուք առանձնահատկություն է, որը բիզնեսը վերածում է մշակույթի: Ամեն ինչ հիմնում ես քո ուժերով, քո ձեռքերով, իսկ հետո փոխանցում հաջորդ սերնդին: Երբ բիզնեսն արտադության ոլորտում է, ամեն ինչ պատրաստվում է ձեռքով, և հաջորդ սերնդին են փոխանցվում մի շարք գաղտնի բաղադրատոմսեր, ձեռքով պատրաստման հնարքներ, ինչի շնորհիվ ամեն ընտանիքի ձեռագիր առանձնանում է մյուսից:
Լինելով այս մշակույթի մի մաս՝ մենք որոշեցինք ստեղծել «Հալեպը»՝ արևելյան բաղադրատոմսով և հայկական ձեռագրով:

Հայաստան տեղափոխվելուց ընդամենը մեկ տարի անց՝ 1999-ին, մեկնարկեցինք մեր գործունեությունը ընդամենը բոված ընդեղենի արտադրությամբ և վաճառքով։ Այսօր արդեն «Հալեպ» ընտանիքը համալրվել է բազում աշխատակիցներով՝ դառնալով մի մեծ թիմ՝ իր արտադրամասով և Երևանում գտնվող 3 խանութներով: Մենք առաջարկում ենք շուրջ 800 անուն ապրանքատեսակ ինչպես ներկրված, այնպես էլ արտադրված «Հալեպի», տեղական արտադրոողների կամ պարզապես հայ գյուղացիների կողմից։ Ունենք տարիների փորձով ապացուցված վստահելի գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ «Հալեպի» արտադրած և ներկրած ավելի քան 100 ապրանքատեսակ մատակարարվում է նաև շուրջ 300 խանութներ, ինչպիսիք են «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Քարֆուր», «Պարմա», «Զովք» սուպերմարկետների ցանցերը։

Մենք կարևորում ենք տեղական արտադրության զարգացումը և աջակցում ենք փոքր կազմակերպություններին։ Համագործակցելով բազմաթիվ նոր ձեռնարկատիրությունների հետ՝ հնարավորություն և հարթակ ենք տալիս իրենց տեսականին ներկայացնել «Հալեպ» խանութներում։ Ավելին` փորձում ենք աջակցել գյուղացիներին սկսելու իրենց իսկ արտադրությունը, որը որպես հումք կծառայի արդեն մեր արտադրության համար։ Մենք նպաստում ենք նոր աշխատատեղերի ստեղծմանը և հասարակության կայուն զարգացմանը, այդ պատճառով աշխատակիցներ ընտրելու հարցում առաջնությունը տալիս ենք սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Կայուն զարգացումն ապահովելու համար մեկ այլ քայլ է «կանաչ» քաղաքականություն ունենալը: Հնարավորինս հրաժարվելով պլաստիկ փաթեթավորումից՝ նախընտրությունը տալիս ենք բնական և վերամշակման ենթակա փաթեթավորման միջոցներին:

Այն ինչ առաջարկում ենք ձեզ, մենք ինքներս օգտագործում ենք մեր ընտանիքում։ Մեր բոլոր ապրանքները ունեն մի ընդհանուր հատկանիշ՝ բոլորը բնական են և մի բաժին հոգատարություն են փոխանցում մեր ընտանիքից ձեր ընտանիք։
«Հալեպի» ներկայիս նպատակն է ընդլայնել համագործակցությունների շրջանակը՝ հավատարիմ մնալով այն սկզբունքներին և արժեքներին, որ մեր առջև դրել ենք մեր գործունեության ամենասկզբում։ Աշխատանքում ունենալով ճկուն քաղաքականություն՝ բաց ենք նոր համագործակցությունների և գործընկերների համար։