Օգտագործման պայմաններ

Halep.am կայքը հանդիսանում է «Շառոյան- Սարյան» ՍՊԸ-ն սեփականությունը, մուտք գործելով Halep.am (այսուհետ՝ կայք)՝ Դուք համաձայնում եք ընկերության կողմից առաջադրված պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը: 


Ընկերությունն իրավունք ունի ժամանակի ընթացքում, ըստ անհրաժեշտության,  փոփոխություններ կատարել կայքի բովանդակության, օգտագործման պայմանների և գաղտնիության քաղաքականության մեջ:  

ԱՌՑԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ


E-SHOP-ում ներառված բոլոր ապրանքների արժեքները ներառում են բոլոր հարկերը: 

ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ


Վճարում կարող եք կատարել մեր կայքում՝ առցանց Arca (Master, Visa, Arca) տարբերակով կամ կանխիկ՝ առաքման ժամանակ: Կանխիկ վճարման պարագայում առաքիչն իրավասու է չհանձնել պատվերը, եթե պատվիրատուն հրաժարվում է վճարել տեղում: 


ԱՌԱՔՈՒՄ

Կայքի E-SHOP բաժնից գնումներ կատարելու համար պետք է զամբյուղ գցել նախընտրելի ապրանքները, նշել առաքման հասցեն, առաքման նախընտրելի օրը և ժամը, հեռախոսահամարը, էլ․ հասցեն և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ և հրահանգներ: Եթե առաքման պահին հասցեատերը տեղում չէ, պատվիրատուի հետ համաձայնեցնելուց հետո պատվերը կարելի է թողնել մոտակայքում, որեևէ մեկի մոտ (օր․՝ հարևան): Եթե չկա նման հնարավորություն, երկրորդ անգամ առաքման դեպքում պատվիրատուն պարտավորվում է կրկնակի վճարել առաքման գումարը: 

Առաքումն իրականացվում է Երևան քաղաքում, արժեքը ՝ 500 դրամ անկախ կատարված գնումների քանակից: 


ՊԱՏՎԻՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Այն ապրանքները, որոնք հերմետիկ փաթեթավորված են, ունեն պիտանելիության երկար ժամկետ, ձեռք բերելուց հետո փաթեթավորումը չի բացվել, ապրանքները չեն կրել որակական և քանակական փոփոխություններ, ենթակա են վերադարձման կամ փոխանակման 14 օրվա ընթացքում՝ ՀԴՄ կտրոնի առկայության դեպքում ՀԱԼԵՊ խանութների ցանցերում: 
Սնունդը և արագ փչացող ապրանքները ենթակա չեն փոխանակման և վերադարձի, բացառությամբ այն դեպքերի, երբ առաքման պահին ապրանքը եղել է վնասված կամ օգտագործման համար ոչ պիտանի: